Խոյ. Օրը աչքի կընկնի իր հանդարտությամբ եւ բարենպաստ ֆոնով: Պետք է կենտրոնանալ կարևոր գործերի վրա, այդուհանդերձ, չի բացառվում տարաձայնություններ առաջանան ղեկավարության հետ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են դրամական մուտքեր: Կարող եք փոփոխություններ անել նաև անձնական կյանքում:
Ցուլ. Պետք է համբերատար լինել և շուտով հաջողության կհասնեք: Տանը և աշխատավայրում սովորականից ավելի շատ խնդիրներ կլինեն: Խորհուրդ չի տրվում գործարքներ կնքել, գնումներ կատարել: Ցանկալի է մի կողմ թողնել մռայլ մտքերը և լավատեսորեն տրամադրվել:
Երկվորյակ. Բարենաստ օր է, հաճելի պահերով հագեցած: Ունենալով ղեկավարելու կարողություն, ձեռք կբերեք նոր համախոհներ, որոնք կօգնեն ծրագրերն իրականացնելիս: Ներդաշնակ կզարգանան մտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Բարենպաստ օր է գնումներ կատարելու համար, իսկ սպորտով զբաղվելը կլինի օգտակար:
Խեցգետին. Մտածեք յուրաքանչյուր քայլն անելիս. սխալներ գործելու հավանականությունը մեծ է,իսկ հետևանքները լավ չեն լինի: Օրը հարմար չէ մասնագիտական հարցեր քննարկելու, կարևոր նախագծերի վրա աշխատելու համար: Հնարավոր է ֆինանսական դժվարություններ ծագեն, ստիպված եք հետաձգել գնումները:
Առյուծ. Հիանալի օր է կիսատ մնացած գործերն ավարտելու, գործարքներ կնքելու համար: Ձեր հաջողություններն աննկատ չեն մնա, չի բացառվում կարևոր գործնական առաջարկ ստանաք: Ցանկալի է լսել փորձառու մարդկանց խորհուրդները: Միգուցե տարաձայնություններ առաջանան ընտանիքում: Երեկոյան խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից:
Կույս. Այսօր կդժվարանաք ինքնուրույն որոշումներ կայացնելիս, պետք է ճիշտ գնահատել իրավիճակը, այնպես որ հետևեք այն խորհուրդներին, որոնք կտան փորձառու մարդիկ: Հիանալի կանցնեն միջոցառումները, կլինեն նոր ծանոթություններ: Չի բացառվում նաև կարևոր գործնական առաջարկ ստանաք:
Կշեռք. Ծանրաբեռնված, սակայն հետաքրքիր օր է: Անձնական կյանքում սպասվում են լուրջ փոփոխություններ, իսկ մասնագիտական հարցերը ցանկալի է լուծել օրվա երկրորդ կեսին: Օրը բարենպաստ է կանանց հետ շփվելու համար, նրանք կտան արժեքավոր խորհուրդներ: Հիանալի կանցնեն կարճ ճանապարհորդությունները:
Կարիճ. Հիանալի օր է հասարակական ելույթներին մասնակցելու համար: Հեշտությամբ կգրավեք այն մարդկանց ուշադրությունը, որոնք ձեզ հետաքրքրում են: Գործնական ոլորտում սպասվում է լուրջ առաջընթաց: Շատ լավ օր է փաստաթղթերի հետ աշխատելու համար: Միգուցե ստանաք ազդեցիկ մարդկանց աջակցությունը:
Աղեղնավոր. Հնարավոր է կոնֆլիկտներ ծագեն մտերիմների հետ: Իսկ ահա գործնական ոլորտում ամեն ինչ հիանալի կլինի, կկարողանաք ներկայացնել ձեր հնարավորությունները: Միգուցե դրամական մուտքեր լինեն, կարող եք գնումներ կատարել, արդյունավետ գործարքներ կնքել: Չի բացառվում նաև ծառայողական սիրավեպի սկիզբ դրվի:
Այծեղջուր. Օրը հարմար է բարդ, մասշտաբային նախագծերի վրա աշխատելու համար: Ճիշտ է, դժվարությամբ, սակայն անպայման կհասնեք հաջողության: Ներդաշնակ կզարգանան անձնական հարաբերությունները, ավելին՝ դրանք կստանան լուրջ ընթացք:
Ջրհոս. Եղեք զգույշ, մի կայացրեք հապճեպ որոշումներ: Նախքան նոր գործեր սկսելը, վերլուծեք, թե ինչ արդյունքի եք ուզում հասնել: Հաճախ եք ծրագրեր կազմում, որոնք ի զորու չեք իրագործել: Խորհուրդ է տրվում սիրելիի հետ քննարկել այն ամենը, ինչն անհանգստացնում է ձեզ:
Ձկներ. Օրը վատ չի դասավորվի, սակայն էմոցիոնալ պատկերը լավ չէ, հաճախ եք նյարդայնանում, անմտածված խոսում, դա կարող է կոնֆլիկտների հանգեցնել: Հնարավոր է տարաձայնություններ ծագեն հատկապես հարազատ մարդկանց հետ. նրանք պահանջում են ավելին, քան կարող եք անել նրանց համար: