Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է առաջիկայում իր կարիերայի ավարտի մասին:
«Արդեն չգիտեմ, թե ինչպես պետք է պատասխանեմ կարիերայիս մասին հարցերին:
Ամենայն հավանականությամբ, ես կավարտեմ կարիերաս: Սակայն նախկինի պես պատրաստ կլինեմ հանդես գալ «Յուվենտուսի» և Իտալիայի ընտրանու կազմում: Նույնիսկ 80 տարեկանում:
Դարպասապահի կարիք ունենալու դեպքում նրանք պարտավոր են ինձ զանգահարել: Մի փոքր կմարզվեմ ու կխաղամ»,- Բուֆոնի խոսքն է մեջբերում «Goal.com»-ը: