Ինչպես հայտնել են տեղացի իշխանության ներկայացուցիչները`սպանված երեխան եղել է շատ աղքատ ընտանիքից, և ոստիկանները նրան կերակրում էին` կիսելով իրենց ձեռքի տակ մթերքները: Թալիբների տվյալներով` երեխան ուտելիքի դիմաց ոստիկանների համար ինչ-որ ինֆորմացիա էր հայթհայթում:

Կանդագարայի ադմինիստրացիան մեղադրանք է ներկայացրել Թալիբանի դեմ առ այն, որ վերջիններս ընկրկել են իսլամից  և անմարդկային արարք են թույլ տվել: Իր հերթին` վերջինս հերքել է իր դեմ ուղղված մեղադրանքները:

 Նախորդ տարի Աֆղանստում նման երկու դեպք է գրանցվել, ինչում ևս մեղադրվել են թալիբները: