«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն կարող է հեռանալ զբաղեցրած պաշտոնից, եթե թիմն անհաջող հանդես գա Իտալիայի Գավաթի 1/4 եզրափակչի` «Ինտերի» և Ա Սերիայի 19-րդ տուրի` «Ֆիորենտինայի» հետ խաղերում:

Այս մասին հայտնում է «Football Italia»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ եթե Գատուզոյի հրաժարականը կայանա, ապա, ամենայն հավանականությամբ, Մոնտելան կվերադառնա «Միլան», քանի որ նա դեռ պայմանագիր ունի ակումբի հետ:

Մոնտելան հեռացվել է նոյեմբերի 27-ին: Նրա օրոք «Միլանը» 14 տուրերից հետո 20 միավոր է վաստակել և գտնվում էր 7-րդ տեղում` պարտվելով թոփ-6 մրցակիցներից բոլորին գոլերի 4:15 հարաբերակցությամբ:

Գատուզոյի հետ միլանցիները բոլոր մրցաշարերում 6 հանդիպման են մասնակցել` միայն մեկ հաղթանակ տոնելով Ա Սերիայում: Թիմը նահանջել է 11-րդ հորիզոնական: