««Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը Փարիզում համատեղ բիզնես է հիմնել Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում. «Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը, մեր տեղեկություններով՝ վերջերս մեկնել է Ֆրանսիա՝ այդ բիզնեսի հետ կապված ներդրումային փաստաթղթերը ստորագրելու համար: Աբրահամյանն ու Խաչատրյանը ցանկանում են հյուրանոց բացել: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այօրվա համարում: