«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԳՆ ՍԱՊԾ-ում ստուգումներից հետո իշխանկարապետյանական թիմում լուրջ խժդժություններ են սկսվել: Մեր ունեցած տեղեկություններով՝ աշխատակազմի ղեկավար Արմեն Միրզոյանը դժգոհել է, որ այլեւս չի պատրաստվում աչք փակել Իշխան Կարապետյանի եւ Եղիշե Մարգարյանի ապօրինությունների վրա, ինչը դարձել է լուրջ կոնֆլիկտի առարկա:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին հայաստանյան երկու կազմակերպություն արտերկրից մարգարին է ներկրել ու կարագի անվան տակ 14 տոննա վաճառել պաշտպանության նախարարությանը: ԱԱԾ-ն ուսումնասիրություններ է անցկացրել եւ պարզել, որ այդ կազմակերպությունը ՊՆ-ին խաբելու միջոցով միլիոնավոր դոլարներ է գրպանել: Գործով անցնում են ՍԱՊԾ մի շարք աշխատակիցներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում