Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանն այլևս հետաքրքիր չէ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդին»։
Ինչպես տեղեկացնում է «Marca»-ն, մանչեսթերցիներն այլևս չեն պայքարելու Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի համար։ Ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին դուր է գալիս հարձակվողին գնելու գաղափարը, սակայն պորտուգալացին կարծում է՝ 100 միլիոն եվրոն չափազանց շատ է Գրիզմանի համար։
Իրերի նման դասավորությունը ֆրանսիացու համար պայքարում ֆավորիտ է դարձնում կատալոնական «Բարսելոնային»։