Խոյ
Խոյերը կրքոտ են եւ լավատես: Նրանք, որպես կանոն, հետաքրքրվում են նրանցով, ովքեր կարողանում են ծիծաղեցնել իրենց: Այնպես որ՝ ձեզ հումորի զգացում է պետք:
Ցուլ
Ցուլերը կայուն են եւ հավատարիմ: Նրանց գրավելու լավագույն միջոցը քաղաքից փախուստը կամ ճամփորդությունն են: Կարող եք նաեւ ռոմանտիկ զբոսանք կազմակերպել զբոսայգում:
Երկվորյակ
Երկվորյակները պաշտում են պատասխանել արտասովոր հարցերի: Այդպես նրանք ինքնարտահայտվում են: Այդ պատճառով հարկավոր է հանդիպումից առաջ մտածել, թե ինչի մասին եք նրանց հարցեր տալու: Երբ հասկանա, որ հետաքրքրում է ձեզ, ոչ մի տեղ չի փախչի:
Խեցգետին
Խեցգետիններին կարելի է նվաճել՝ ցույց տալով, որ կարելի է ձեզ վստահել: Սովորաբար նրանք չափազանց կասկածամիտ են: Այնպես որ՝ հարկավոր է փոքր-ինչ ջանալ, եւ նրանք հարմարավետ կզգան իրենց:
Առյուծ
Առյուծներին ասեք, թե որքան եք գնահատում ու հիանում իրենց հաջողություններով: Նրանք ջանասիրաբար աշխատում են եւ պաշտում են իրենց հանդեպ ուշադրությունը:
Կույս
Կույսերի վրա տպավորություն գործելու համար հարկավոր է հարգալից եւ անկեղծ լինել: Նրանք նախընտրում են ժամանակ անցկացնել բարի մարդկանց հետ, այդ պատճառով աշխատեք կառավարել զայրույթը: Կույսերը տանել չեն կարողանում կոպտությունը: Եթե հաճախ եք հանդիպում, ապա ձեզ իսկական եւ լավ մարդ են համարում:
Կշեռք
Կշեռքները, որպես կանոն, հաջողություն են ունենում ընկերական շրջապատում: Մի վախեցեք բնական լինել նրանց կողքին, եթե նույնիսկ ձեզ ինչ-որ բան ձեր մեջ դուր չի գալիս: Նրանք դա հմայիչ են համարում:
Կարիճ
Կարիճները միշտ ինքնատիպ եւ արտասովոր մարդկանց են ընտրում: Նրանք չեն վախենում ցուցադրել իրենց հույզերը եւ նոր բացահայտումներ են փնտրում: Այդ պատճառով հարկավոր է մշտապես զարմացնել նրանց:
Աղեղնավոր
Աղեղնավորներն իմպուլսիվ եւ շփման մեջ հետաքրքիր մարդկանց են սիրում: Մի վախեցեք ամբողջությամբ բացահայտել ձեր զգացմունքները: Աղեղնավորները շփվում են նրանց հետ, որոնց հետ հետաքրքիր է զրուցել: Նրանք գնահատում են կրթված մարդկանց:
Այծեղջյուր
Եթե հարկավոր է գրավել Այծեղջյուրներին, պարզապես սկսեք զրուցել ու ակտիվորեն շարունակել երկխոսությունը: Նրանք երկարատեւ զրույցների սիրահար են: Խորհուրդ կամ կարծիք հարցրեք նրանցից, նրանք աննկարագրելի երջանիկ կլինեն, իսկ դուք նրանց սիրելին կդառնաք:
Ջրհոս
Ջրհոսները միայնակ են: Այդ պատճառով շատ ժամանակ կվատնեք միայն նրանց կողքին հայտնվելու համար: Բայց խնդիրն այն է, որ միայնությունը նորմալ է, բայց միայնակ զգալն արդեն վատ է: Ջրհոսների հետ ամենակարեւորը հիստերիայի մեջ չընկնելն ու չբղավելն է: Համբերությամբ զինվեք:
Ձկներ
Ձկներին կարելի է գրավել պարզ սեթեւեթանքով՝ երկարատեւ տեսողական շփմամբ: Նրանց համար հայացքը շատ ինտիմ ու կարեւոր բան է: Դրա միջոցով Ձկները հասկանում են, որ իրենց իսկապես լսում են, հոգ տանում իրենց մասին
Նյութի աղբյուրը՝ style.news.am