Գերմանական բանկի աշխատակցուհին, որը  չի կարողանում քնել գիշերները, քնել է համակարգչի ստեղնաշարի վրա հենց այն պահին, երբ կատարել է դրամային փոխանցում թոշակառուի համար:Այս մասին փոխանցում է LIfenews-ը:

Բանկի աշխատակցուհին փոխանցելիս է եղել 62,40 եվրո, սակայն այդ պահին քնել է 2 թվի վրա, ինչի արդյունքում 222 միլիոնի փոխանցում է կատարել:

Բանկի ղեկավարությունը շատ արագությամբ բացահայտել է սխալը և չեղյալ  համարել բանկային գործողությունը: Ստուգումների արդյունքում աշխատանքից հեռացվել է բանկի աշխատակցուհին, որի գործողությունների մեջ է մտնում իր քնած գործընկերոջ գործողություններին հետևելը:

Գերմանական լրատվական միջոցների համաձայն` դեպքը տեղի է ունեցել Ֆրանկֆուրտ քաղաքում:

Աշխատանքից հեռացված 48 ամյա աշխատակցուհին չի համաձայնվել ղեկավարության որոշման հետ և բողոքարկել է այն դատարանում: Կինը, ով բանկում աշխատել է 26 տարի, պնդել է, որ տեղի ունեցածի պատճառը եղել է սխալ, այլ ոչ չար մտադրություն:

Մեկ տարվա ընթացքում դատարանը ուշադրությամբ հետաքննել է գործի բոլոր հանգամանքները, ինչից հետո հանգել է եզրակացության, որ աշխատակցուհին պետք է վերականգնվի իր նախկին գործին: