Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում «Դերբի Քաունթիի» նկատմամբ հաղթանակից հետո խոստովանել է, որ ներողություն է խնդրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից արդեն ընդմիջմանը փոխարինելու համար:
«Անարդար էր ընդմիջմանը Մխիթարյանին խաղադաշտից դուրս բերել: Եվ ես ասացի նրան այդ մասին: Նա արժանի չէր դրան, քանի որ լավ էր խաղում: Ճիշտ է, մի քանի սխալ փոխանցումներ ունեցավ, բայց լավ դինամիկա էր հաղորդում թիմին: Բայց ես զգում էի, որ Ռեշֆորդը գոլ չի խփի եւ ժանանակ կորցնելու մտադրություն չունեի եւ Մխիթարյանի փոխարեն դուրս բերեց Լուկակուին: Ստիպված էի զոհաբերել խաղացողի, եւ այդ խաղացողը Մխիթարյանն էր: Սովորաբար ես այդպես չեմ վարվում եւ ընդմիջմանը բոլորի մոտ ներողություն խնդրեցի Մխիթարյանից, քանի որ նա արժանի չէր դրան»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Դերբի Քաունթիին» հաղթել է վերջնամասում Ջեսի Լինգարդի եւ Ռոմելու Լուկակուի խփած գոլերի շնորհիվ՝ 2:0:
Անգլիայի Գավաթ, 1/32 եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Դերբի»՝ 2:0
Ջեսի Լինգարդ, 84, Ռոմելու Լուկակու, 90
«Մանչեսթեր Յունայթեդ». Սերխիո Ռոմերո, Վիկտոր Լինդելյոֆ, Քրիս Սմոլինգ, Դեյլի Բլինդ, Լյուկ Շոու, Անդեր Էրերա, Պոլ Պոգբա, Խուան Մատա (Անտոնի Մարտիալ, 67), Ջեսի Լինգարդ, Հենրիխ Մխիթարյան (Ռոմելու Լուկակու, 46), Մարկուս Ռեշֆորդ (Մարուան Ֆելաինի, 80):