Հունվարի 6-ին ժամը 17:00-ի դրությամբ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: Լեռնանցքում տեղ-տեղ նաեւ մերկասառույց է: Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Հայաստանի միջպետական եւ հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: