Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին վստահ է, որ 2013 թվականին հենց նա պետք է նվաճեր «Ոսկե գնդակը» Կրիշտիանու Ռոնալդուի փոխարեն.

«Այնպիսի տպավորություն է, կարծես ինձնից գողացել են իմ «Ոսկե գնդակը»: Դա անթույլատրելի է: Այդ տարի ես նվաճեցի բոլոր հնարավոր տիտղոսները և ավելին անել չէի կարող: Դա անարդար էր:

Ֆրանսիան չաջակցեց ինձ: Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես իմ երկրիը պաշտպանեց Ռոնալդուին: Պորտուգալիան կցանկանա՞ր Ռիբերիի կամ Մեսսիի հաղթանակ, իհարկե, ոչ»,- Ռիբերիի խոսքերը մեջբերում է «Goal»-ը: