Պաշտպան Մարտին Կասերեսը դարձել է «Լացիոյի» ֆուտբոլիստ` տեղափոխվելով «Վերոնայից»:
Ինչպես տեղեկացնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը, ուրուգվայցին մեկ տարվա պայմանագիր է կնքել` այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա ֆուտբոլիստը «Վերոնայի» կազմում Իտալիայի առաջնության 14 հանդիպման է մասնակցել (բոլորը` հիմնական կազմում), որոնցում դարձել է 3 գոլի հեղինակը:
Կասերեսը հանդես է եկել «Դեֆենսոր Սպորտինգում», «Վիլյառեալում», «Բարսելոնայում», «Յուվենտուսում», «Սևիլիայում» և «Սաութհեմփթոնում»: