Մադրիդի «Ռեալն» անհաջող է հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում՝ առաջատար «Բարսելոնայից» հետ մնալով 16 միավոր:
«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գտել է թիմում ճգնաժամի մեղավորին: Ֆուտբոլային պաշտոնյայի կարծիքով՝ դա գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է,- փոխանցում է Marca-ն:
Պերեսը 45-ամյա մասնագետին անվանել է «փտած խնձոր» և փոխարինող է փնտրում նրան: