Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին բուժզննում է անցել «Ռեալի» համար, վստահեցնում է «Daily Express-ը:

24-ամյա ֆուտբոլիստը կարող է արդեն այս շաբաթ համալրել «Արքայական ակումբի» կազմը: Գործարքը 110 մլն եվրո է գնահատվում:

Այդուհանդերձ, նշվում է, որ «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի աջակցում արգենտինացուն գնելու գաղափարը և շարունակում է վստահել թիմի հիմնական հարձակվող Կարիմ Բենզեմային:

Հիշեցնենք` ընթացիկ մրցաշրջանում Իկարդին «Ինտերի» կազմում 22 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, դարձել է 18 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: