«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որն անցած շաբաթ տեղափոխվել է «Բարսելոնա», խոստովանել է, որ կարող էր հրաժարվել անգլիական ակումբից հեռանալու և Իսպանիա տեղափոխվելու հնարավորությունից.
«Եթե չլիներ ընտանիքս, գուցե, ես չէի տեղափոխվի «Բարսելոնա»: Ներկայացման ժամանակ ես տեսա, որ նրանք երջանիկ են:
Երբ ես մտա «Կամպ Նոու» և ինձ տվեցին «Բարսելոնայի» մարզաշապիկը, նրանք հիացած էին: Դա ինձ համար կարևոր է:
Ֆուտբոլի շնորհիվ ես հիմա կարող եմ ապրել անվտանգ երկրում և օգնել ընտանիքիս, դա կարևոր է: Ես 5 ամիս ապրել եմ Բարսելոնայում, երբ խաղում էի «Էսպանյոլում»: Սա հիասքանչ քաղաք է»,- Կոուտինյոյի խոսքերն է փոխանցում «Sport.es»-ը: