«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է անգլիական Պրեմիեր-լիգայի` դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ:
Քվեարկությունն անցկացվել է լիգայի պաշտոնական կայքում:
Հատկանշական է,որ իսպանացի մասնագետը 4-րդ անգամ անընդմեջ է ճանաչվում ամսվա լավագույն մարզիչ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ավելի վաղ, Գվարդիոլան լավագույնն էր ճանաչվել նաև 2017 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամսիների արդյունքներով:
Բացի Գվարդիոլայից, այս կոչմանը հավակնում էին նաև Սեմ Էլարդայսը («Էվերթոն»), Անտոնիո Կոնտեն («Չելսի»), Ռոյ Հոջսոնը («Քրիսթալ Փելաս»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ») և Մաուրիսիո Պոչետինոն («Տոտենհեմ»):
2017 թվականի դեկտեմբերին «Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 7 խաղում տարել է 6 հաղթանակ, մեկ անգամ էլ ոչ-ոքի է խաղացել: