ՀՀԿ-ն այս շաբաթ քննարկումներ կսկսի նախագահի թեկնածուի շուրջ, կհրապարակվեն անուններ, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա խոսքով՝ արդեն ժամանակ չկա, քանի որ փետրվարի 28-ից մինչև մարտի 10-ը նախագահի ընտրության ժամանակահատվածն է: Ամենայն հավանականությամբ, ըստ նրա, ընտրությունները տեղի կունենան մարտի 2-ին:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ըստ Սահմանադրության՝ նախագահի թեկնածուն պետք է լինի անկուսակցական: Դա նշանակում է, որ գործող ՀՀԿ-ական գործիչներից որևէ մեկն առաջադրվելու դեպքում պետք է հրաժարվի կուսակցության անդամակցությունից:
«Ես կգերադասեի, որ ընդհանրապես կուսակցական անձ չլիներ նախագահը, բայց մեր կուսակիցներն էլ կարող են հրաժարվել անդամակցությունից և առաջադրվել»,- ասաց նա:
Վարչապետի թեկնածուի շուրջ, ըստ նրա, դեռևս հստակություն չկա:
Մանրամասները տեսանյութում
Արդեն ժամանակ չկա, կհրապարակվեն անուններ
