Իտալացի դիզայներ Վալենտինո Գարավանին երբևիցե մարտահրավեր չի նետել այնպիսի լեգենդար հարսանեկան շորերի դիզայներներին, ինչպիսիք են Վերա Վանգը, Օսկար դե լա Ռենտան և Մոնիկ Լհուիլերը, սակայն շատ էլեգանտ արիստոկրատներ հարսանեկան շորերի հարցում վստահում են հենց նրան:
Այսպես՝ անցած հանգստյան օրերին Վալենտինոյի հարսանեկան հագուստով ամուսնացել է Շվեդիայի արքայադուստր Մադլենան: 4 մետր փեշով և վեց մետր քողի վրա դիզայներները աշխատել են մի քանի ամիս:
Վալենտինոյից հարսանեկան հագուստներով են ամուսնացել շոու բիզնեսի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ջենիֆեր Լոպեսը, Էլիզաբեթ Թեյլորը, Էն Հեթուեյը, իսկ լեգենդար Ժակլին Քենեդիին Վալենտինոն ամուսնացրել է երկու անգամ՝ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի և միլիարդատեր Արիստոտել Օնասիսը: Այս մասին նշում է Корреспондент.ru-ն: