Apple ընկերությունը թողարկել է iOS-ի թարմացում, որով թույլ կտրվի անջատել հին iPhone-ների աշխատանքի դանդաղեցումը։ Այս մասին պատմել է Թիմ Կուկը ABC News-ին տված հարցազրույցում։
Կուկը կրկնել է, որ հին մարտկոցներով աշխատող iPhone-ի աշխատանքի նվազեցման հնարավորությունն ավելացվել է սմարթֆոնների աշխատանքը երկարաձգելու համար։ Այսպես, գաջեթը մեկ տարի օգտագործելուց հետո մարկոցները սկսում են շարքից դուրս գալ, որը ծանրաբեռնվածության դեպքում կարող է հանգեցնել սարքի հանկարծակի անջատմանը։ «Մենք կարծում էինք, որ ավելի լավ կլինի նվազեցնել աշխատանքը դա կանխելու համար»:
«Մենք երբ այդ մասին հայտարարում էին, նույնիսկ չէինք, որ շատերը դրան ուշադրություն կդարձնեն։ Մենք անկեղծորեն ներողություն ենք խնդրում, եթե ինչ-որ մեկը մտածել է, որ մենք կարող էինք այլ նպատակ ունենալ»,- նշել է Apple-ի ղեկավարը, փոխանցում է Lenta-ն։
Ապագայում iOS-ի նոր հավելված կհայտնվի, որը տեղեկություն կտա մարտկոցի աշխատանքի եւ դրա աշխատանքը դանդաղեցնելու հնարավորության մասին։ Փորձնական տարբերակը նախատեսվում է թողարկել 2018 թվականի փետրվարին։