«Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր առաջին ֆոտոսեսիային լոնդոնյան ակումբի խաղաշապիկով:

Հիշեցնենք, որ 29-ամյա հայ ֆուտբոլիստը «Արսենալի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: Նույն գործարքով, չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը «Արսենալից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»: