Խոյ. Եռանդուն աշխատելու համար ամենալավ ժամանակն է այսօր: Կարող եք զբաղվել այն բոլոր գործերով, որոնք առանձնապես ուշադրության կենտրոնացում չեն պահանջում: Մտավոր ակտիվությունը բարենպաստ կազդի գործերի ընթացքի վրա, հատկապես եթե դրանք այնքան էլ բարդ չեն:

Ցուլ. Օրվա ողջ ընթացքում դուք կլինեք զայրացած եւ լարված: Սակայն ձեր ագրեսիվ կեցվածքը կարող է խանգարել պլանների իրականացմանը: Ձեր անզուսպ կեցվածքը կարող է մարդկանց վրա վանող ազդեցություն ունենալ: Եթե այնուհանդերձ չեք կարողանում վերահսկել էմոցիաները, ապա ամենից հարմար բանը կլինի այն, որ ինքնամեկուսանաք: Այդկերպ գոնե իրավիճակը ձեր շուրջ չեք լարի:

Երկվորյակ. Այսօր փորձեք ձեր օրվա համար կատարելիք գործերի գրաֆիկ կազմել եւ ըստ այդմ անցնել գործի: Հակառակ դեպքում մեծ կլինի հավանականությունը, որ ինքներդ գործերի մեջ խառնաշփոք կստեղծեք, ինչն էլ կբերի սխալներ թույլ տալուն: Օրվա ընթացքում աշխատեք չնյարդայնանալ: Շատ ժամանակ անցկացրեք մաքուր օդում, ընկերների հետ միասին:

Խեցգետին. Օրը հարմար է ցանկացած նոր գործ սկսելու համար: Նույնիսկ եթե այսօր խնդիրներ կառաջանան, դուք կկարողանանք դրանք հաղթահարել, քանի որ այսօր նաեւ մտերիմների աջակցությունն եք վայելում: Վիճելի հարցերը փորձեք կարգավորել առանց աղմուկի եւ առճակատումների: Նոր ծանոթությունների համար հարմար փուլ է սկսվել ձեզ համար:

Առյուծ. Այսօր հարմար օր է նոր պլաններ եւ գաղափարներ կազմելու համար: Աշխատունակությունը եւ բարդ իրավիճակներում ոսկե միջինը գտնելու կարողությունը այսօր ձեզ իրապես կազատեն շատ բարդ խնդիրներից: Ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերություններում որեւէ բացասական բան տեղի չի ունենա: Ուշադիր եղեք առողջությանն առնչվող հարցերում:

Կույս. Դրական էմոցիաները այսօր շատ անհրաժեշտ կլինեն ձեզ: Կարելի է գնումներ կատարել, եթե դրանք մեծ գումարների հետ կապված չեն: Դրական տրամադրությունը պահպանելու համար կարեւոր են նաեւ շփումները շրջապատի հետ: Կարելի է նաեւ այսօր այցելել զվարճալի միջոցառումների:

Կշեռք. Կարեւոր հարցերը ավելի լավ է հետաձգեք: Այսօր շատ հարցերի կարգավորումը ձեզ համար պարզապես ուժերից վեր կլինի: Հավանական է նաեւ սխալ որոշումների կայացումը: Օրը հարմար է ընտանիքի անդամների հետ ժամանակ անցկացնելու համար:

Կարիճ. Հաճելի հանդիպումների հավանականությունը մեծ է: Կարեւոր է, որ ձեռքերը ծալած չնստեք եւ ակտիվորեն գործի անցնեք: Մասնագիտական գործունեության ոլորտում կարող են նոր հեռանկարներ բացվել ձեզ համար: Խուսափեք հարաբերություններ պարզելուց եւ մի կատարեք գործարքներ, որոնք կապված են ֆինանսական ռիսկի հետ:

Աղեղնավոր. Օրը հարմար է քննության: Կախված այն բանից, թե դուք այն ինչպես կհանձնեք, ըստ այդմ էլ կզարգանան հետագա իրադարձությունները: Խուսափեք կտրուկ փոփոխություններից, ինչ ոլորտում էլ որ դրանք կատարելու լինեք: Խուսափեք պարտքով դրամ տալուց կամ պարտք վերցնելուց: Այլապես հնարավոր է շուտով ընկնեք ֆինանսական դժվարությունների մեջ:

Այծեղջյուր. Հնարավոր է մի ամբողջ շարք խնդիրներ առաջանան ձեզ համար, որոնց լուծումը կլինի բավական ցավոտ: Այս փուլում զերծ մնացեք չարության եւ ագրեսիայի ցանկացած դրսեւորումից: Հենց որ դուրս գաք հավասարակշռությունից, կզգաք, որ շրջապատը կտրամադրվի ձեր դեմ: Շրջապատին ձեր դեմ լարելը ձեր շահերից չի բխում:

Ջրհոս. Խուսափեք կոնֆլիկտներից եւ հարաբերություններ պարզելուց, անկախ նրանից, թե ում հետ եք հարաբերություններ պարզելու` ընկերների, հարազատների թե ընտանիքի անդամների: Եթե այսօր կորցնեք ինքնատիրապետումը, ապա ձախորդությունների տեւական շրջան կսկսվի ձեր համար:

**Ձկներ. **Փորձեք խուսափել այն մտքերից ու մարդկանցից, որոնք ձեզ կարող են անհանգստություն ու դիսկոմֆորտ պատճառել: Ավելի շատ ժամանակ հատկացրեք այն գործերին, որոնք հոգեհարազատ են ձեզ: Կարեւոր հարցերը այսօր հետաձգեք: Հապճեպ որոշումներ կայացնելու կարիք չկա: Ապագային միտված պլաններ կարող եք կազմել, սակայն դրանց կյանքի կոչումը դեռ երկար ժամանակ կպահանջի ձեզանից: