«Արսենալի» հարձակվող Օլիվյե Ժիրուն հունվարին չի հեռանա լոնդոնյան ակումբից:

Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «զինագործները» հրաժարվել են ֆրանսիացուն ընդգրկվել «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի գործարքում: Ժիրուի ծառայություններով հետաքրքրված էր նաև «Չելսին».

«Ցանկանում եմ, որ Օլիվյեն մնա: Եթե ոչ ոք չի գալիս թիմ, ապա ոչ մեկը չի հեռանում: Հնարավոր է` մեկ կամ երկու երիտասարդ ֆուտբոլիստի վարձակալությամբ տրամադրենք այլ ակումբների, բայց փորձառու խաղացողները կմնան:

Ժիրուն չի խնդրել վաճառել իրեն: Մենք հաճախ ենք շփվում: Նա շատ խաղեր է անցկացրել մեր կազմում և կարևոր գոլեր է խփել: Ժիրուն կարևոր է մեզ համար: Նա կկարողանա հեռանալ միայն այն ժամանակ, երբ փոխարինող գտնվի, բայց Ժիրուն դեռ շատ խաղեր կանցկացնի մեր կազմում»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Mirror»-ը: