Իտալական «Ռոման» մերժել է բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նայնգոլանի տրանսֆերի հարցով «Բեյցզին Գուանի» առաջարկը,- հաղորդում է Sport Italia-ն:
Չինական ակումբը պատրաստ էր 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 50 միլիոն եվրո, սակայն հռոմեացիները մերժել են այդ առաջարկը:
Նայնգոլանը դեռ մտադիր չէ հեռանալ «Ռոմայից»: