Խոյ. Աշխատավայրում լուրջ փոփոխություններ մի ակնկալեք: Այս փուլում որքան շատ հանդիպումներ ունենաք եւ շփվեք մարդկանց հետ, այնքան ավելի դյուրին կդառնան ձեր գործերը: Չէ որ ձեր շրջապատում կգտնվեն մարդիկ, ովքեր կուզենան օգնել ձեզ եւ կիսել ձեր պարտականությունները: Անձնական ապրումները ցուցադրելն այսօր ցանկալի չէ:

Ցուլ. Այս պահին գլոբալ փոփոխություններ չպետք է տեղի ունենան ձեր կյանքում: Առօրեական գործերը կհասցնեք ժամանակին: Կզգաք հարազատների աջակցությունը: Այսօր կարելի է հռչակել բարի գործերի կատարման օր: Հիշեք, այսօր կատարված բարի գործերը ավելիով կվերադառնան ձեզ որոշ ժամանակից:

Երկվորյակ. Ակտիվ աշխատելու եւ լավ արդյունքներ ապահովելու համար ամենից բարենպաստ շրջանն է սկսվում ձեզ համար այսօրվանից: Ձեռքերը ծալած մի նստեք, այլապես բաց կթողնեք հիանալի հնարավորությունը առաջխաղացում ունենալու կյանքի բոլոր ոլորտներում: Զերծ մնացեք հարազատներին քննադատելուց, առավել եւս վիրավորելուց: Այն բումերանգի էֆեկտով ձեզ է վերադառնալու:

Խեցգետին. Օրվա ընթացքում, իհարկե, որոշ դժվարությունների կհանդիպեք: Հատկապես բարդ կլինի օրը սիրային հարաբերություններում: Սիրելիի հետ լեզու գտնելն այսօր չափազանց բարդ կլինի ձեզ համար: Ամեն մանրուքից կոնֆլիկտը պարզապես երաշխավորված է, ուստի ամեն կերպ ձգտեք շրջահայեցություն ցուցաբերել:

Առյուծ. Օրը հարմար է կենտրանանալուեւ պլանավորած նոր գործերն իրականացնելու համար: Ավելի հարմար է նախապատրաստվել լուրջ որոշումների կայացմանը կամ կարեւոր փաստաթղթերի հետ աշխատանքին: Օրը անհաջող համարելը սխալ կլիներ, սակայն լիակատար բավարարվածության զգացում նույնպես չեք ունենա: Ընտանիքում մթնոլորտն հանգիստ է եւ հաճելի:

Կույս. Այս փուլում, հատկապես մասնագիտական գործունեության ոլորտում կարող են ի հայտ գալ կնճռոտ իրավիճակներ, որոնցում ներգրավված կլինեք նաեւ դուք, կապ չունի` կամա թե ակամա: Պահպանեք չեզոքություն եւ որեւէ կողմին մի պաշտպանեցեք: Դա տվյալ իրադրության պայմաններում ամենից ճիշտ դիրքորոշումն է: Այլապես կարող է ամեն բան ձեր դեմ շուռ գալ եւ մեղավորի աթոռին հայտնվեք դուք:

Կշեռք. Այսօր ամբողջովին կլանված կլինեք սիրելիի հետ հարաբերություններինառնչվող հարցերով: Ինչ որ բաներից դժգոհ կլինեք, սակայն նաեւ չեք շտապի ձեր դժգոհությունները հայտնել:Դա ճիշտ կեցվածք է, քանիոր այսօր դուք տրամադրված եք ամեն բան չափազանցնելու, մինչդեռ խնդիրները, որոնք փղի չափ են այսօր երեւում ձեր աչքին, իրականում լուի չափսեր ունեն:

Կարիճ. Նորարարություններ մտցնելու համար ամենից բարենպաստ ժամանակը չէ այսօր: Նույնիսկ այն գաղափարները, որոնք առաջին հայացքից կարող ենք ձեզ անիրական թվալ, ամենամոտ ապագայում կսկսեն կյանքի կոչվել, եւ այն էլ` ամուր հիմքերի վրա հիմնված: Եթե մեքենա եք վարում, ուշադիր եղեք:

Աղեղնավոր. Այս փուլում հանգիստ եւ հավասարակշռված աշխատանքը ամենից լավ վիճակն է ձեր համար: Շատ ժամանակ հատկացերք գործերին, սակայն նաեւ պետք է գերծանրաբեռնվել: Օգտակար են ֆիզիկական վարժությունները: Սիրային արկածները թույլատրելի են, սակայն` հպանցիկ:

Այծեղջյուր. Ամենահարմար ժամանակը չէ հարաբերություններ պարզելու համար: Ստեղծվող իրադրությանը հնարավոր է ավելի զգացմունքային արձագանքեք, ինչը սխալ է այս պահին, քանի որ լուրջ բախումների կարող է հանգեցնել: Ավելի զուսպ կեցվածք որդեգրեք եւ կխուսափեք հնարավոր շատ սխալներից: Նոր ծանոթությունների համար օրը լիովին հարմար է:

Ջրհոս. Մասնագիտական առումով ամեն բան նորմալ է եւ կայուն: Սակայն հիշեք, որ եթե նույնիսկ աննշան խորամանկության դիմեք, ամեն բան փչացրած կլինեք: Ռիսկի դիմելու կարիք չկա: Շատ ժամանակ անցկացրեք տանը, ընտանիքի հետ, իսկ եթե որոշել եք դուրս գալ, ապա միայն վստահելի մարդկանց ընկերակցությամբ դա արեք:

Ձկներ. Ուժերի եւ եռանդի ներհոսք կզգաք: Պատրաստ եք նոր էջ սկսելու: Օրը ձեզ համար կդասավորվի լիովին հաջող: Օրվա ընթացիկ գործերը կհասցնեք ժամանակին: Բարենպաստ ժամանակ է սիրային արկածների համար: Երեկոն կարելի է անցկացնել որեւէ զվարճավայր այցելելով