«ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ 28-ամյա ամերիկուհի մոդել Սարա Ժգոուլի դին հայտնաբերվել է մասնատված եւ գլխատված, երկու ճամպրուկներում։
Միջադեպը տեղի է ունեցել Օրեգոն նահանգի Ալոհա քաղաքում։
Տեղի ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել ենթադրյալ հանցագործին։ Ձերբակալվելուց առաջ վերջինս փորձել է ինքնասպանություն գործել։