Իտալական «Ռոմայի» գլխավոր տնօրեն Ումբերտո Գանդինին մեկնաբանել է Էդին Ջեկոյի տրանսֆերի շուրջ ստեղծված իրավիճակը.
«Տրանսֆերային պատուհանը բաց է բոլորի համար: Բնական է, որ ակումբները պետք է գնեն և վաճառեն ֆուտբոլիստների:
Ջեկոյի վերաբերյալ առաջարկ ունենք: Մենք գնահատել ենք այն և բանակցություններ ենք վարում: Սակայն գործարքն իրականացնելու համար եռակողմ համաձայնություն է պետք: Պետք է հաշվի առնել նաև ֆուտբոլիստի կարծիքն ու համաձայնության գալ նաև նրա հետ»,- Գանդինիի խոսքերը մեջբերում է «Sky Sport»-ը:
Հիշեցնենք, որ բոսնիացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին»: