Ֆրանսիական «Մոնակոյի» կիսապաշտպան Ֆաբինյոն խոսել է իր ապագայի մասին.

«Հետաքրքիր կլիներ տեղափոխվել մի թիմ, որն ավելի մեծ նպատակներ է դնում իր առջև: Ես հիանալի ժամանակահատված եմ անցկացրել «Մոնակոյում», սակայն այն մոտենում է իր ավարտին:

Գիտեմ, որ ակումբն այս մրցաշրջանում խնդիր է դրել տեղ զբաղեցնել Չեմպիոնների լիգայի գոտում՝ հույսը դնելով երիտասարդ խաղացողների վրա: Այս ամենի միջով ես արդեն անցել եմ:

Մինչև իմ այստեղ գալն ինձ ոչ մեկ չէր ճանաչում: Ես «Մոնակոյում» եմ անուն հանել, տիտղոսներ նվաճել, սակայն այժմ նոր մարտահրավերների ժամանակն է»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է «Sky Sport»-ը: