Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո ասաց հետեւյալը.


- Ի՞նչն էր փոխվել Հայաստանի մոտ, Մալթայի հետ խաղից հետո:

- Հոգեբանությունը: Այդ պարտությունից հետո ընկճվածություն կար, բայց մենք այսօր տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր:

- Անակնկա՞լ էր Ձեզ համար արդյունքը:

- Հաշիվը այո, բայց խաղը՝ ոչ: Ես չեմ կենտրոնանում հաշվի վրա, ինձ համար կարեւորը ցուցադրած խաղն է եւ արդյունքը:

- Մարտավարությունը սկզբից էիք ընտրել, թե՞ արագ գոլը փոխեց ծրագրերը:

- Հենց սկզբից նման մարտավարություն էինք ընտրել: Պետք էր պաշտպանվել եւ հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն է, որը մենք արագ խփեցինք..

- Հայաստանը կպայքարի՞ խմբից դուրս գալու համար:

- Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի:

- Այս խաղից հետո կարելի՞ է ասել, որ Մալթայի հետ խաղում գրանցված արդյունքը պատահականություն էր:

- Ես գտնում եմ, որ պատահականություններ երբեք չեն լինում:

- Մեր թիմի կազմում ո՞վ էր լավագույն

- Չեմ կարող ասել: Դուք որոշեք: