Խոյ. Կյանքի այս փուլում սխալվելը ներելի է, նույնիսկ եթե լուրջ սխալներ են դրանք: Ընդ որում կապ չունի այդ սխալները կամ թերացումները մասնագիտական գործունեությանն են վերաբերվում թե անձնական: Ամեն դեպքում աստղերի դասավորությունը ձեր օգտին է: Հիշեք, որ այսօր պատահական հանդիպումներ չեն լինելու եւ ում հետ էլ հանդիպեք այսօր, հատագայում ձեր կյանքում լուրջ դերակատարություն է ունենալու:

Ցուլ. Ներկայումս դուք բավական ուժ ու եռանդ ունեք եւ կարող եք լուրջ որոշումներ կայացնել: Հնարավոր է, որ տանը կուտակված գործերը այսօր խլեն ձեր ժամանակի մեծ մասը: Տնային գործերն ավարտելուց հետո կարող եք նույնիսկ մի փոքր հանգստանալ, մինչ նոր գործեր նախաձեռնելը:

Երկվորյակ. Մեծ փոփոխությունների ակնկալիք ունենալ պետք չէ: Օրը կանցնի հագեցած եւ նույնիսկ աննկատ. ընթացիկ գործերը կարգավորելիս չեք էլ հասցնի ձանձրանալ: Երեկոյան գերհոգնածությունից խուսափելու համար այցելեք սրճարան: Մի փոքր թարմանալը չէր խանգարի ձեզ:

Խեցգետին. Այսօր ցանկացած գործ պետք է անեք առանց ավելորդ շտապողականության: Քանակական արդյունքի հետեւից վազելով, դուք կձախողվեք որակի հարցում: Մասնագիտական կամ նյութական օգնության դիմելուց առաջ նախ մտածեցեք, թե որքան հուսալի մարդու եք դիմում:

Առյուծ. Եթե խնդիրներ ունեք գործընկերների կամ ղեկավարության հետ, մի շտապեք այդ ամենի մասին բարձրաձայնել: Հիմա հարաբերություններ պարզելու համար առանձնապես բարենպաստ ժամանակ չէ: Եթե նույնիսկ փորձեք էլ, հաջողությունը ձեր կողմից չի լինի: Ավելին, ձեր վրա բացասական ուշադրություն կկենտրոնացնեք:

Կույս. Ստացված գործնական տեղեկությունը ստուգեցեք ինքնուրույն եւ ոչ մեկի հետ մի կիսվեք: Հնարավոր է նոր ծանոթություն: Այն հետագայում օգտակար բարեկամության կվերածվի ձեզ համար: Սիրելի անձնավորության հետ հարաբերությունները կլինեն ներդաշնակ:

Կշեռք. Այսօր դուք հստակ կպատկերացնեք ձեր անելիքները եւ գործի կանցնեք: Ուժի եւ եռանդի պակաս չեք ունենա: Քայլ առ քայլ հաշվարկած ռազմավարությամբ կընթանաք դեպի նպատակը: Եթե հնարավորություն ունեք, օգնեք նրան, ով այսօր ձեզանից աջակցություն կխնդրի:

Կարիճ. Այսօր դուք կարող է ստանաք հետաքրքիր գործնական առաջարկ: Ընդ որում, առաջարկը կլինիայնտեղից, որտեղից դուք հատկապես քիչ ակնկալիքներ ունեք: Մի շտապեք ուրախանալ: Նախ ամեն բան լավ կշռադատեք եւ ապա միայն այդ առաջարկն ընդունեք կամ մերժեք: Վերջնական որոշումը, ճիշտ է, որ հետաձգեք: Այդպես ավելի խելամիտ կլինի:

Աղեղնավոր. Այսօր ճիշտ կլինի, որ որոշ մարդկանց հետ հարաբերությունները վերարժեւորեք եւ վերատեսության ենթարկեք: Մի շտապեք սակայն, վերջնական դատավճիռ կայացնել: Դրա ժամանակը դեռ չի եկել:Այժմ հնարավոր է, որ դուք փոքր սխալներ թույլ տաք, քանի որ ոչ բոլոր նրբերանգներն եք հաշվի առել: Խուսափեք նոր ծանոթություններից, հատկապես եթե դրանք սիրային են:

**Այծեղջյուր. **Օրը բարենպաստ կլինի սեփական գործնական ծանոթությունների ընդարձակման տեսանկյունից: Հնարավոր է շանս ունենաք նոր դերում ձեր ուժերը փորձելու: Գայթակղությանը, սակայն մի տրվեք, հատկապես եթե ուսուցչի դերում հանդես գալուն խոսքը կերաբերի: Եթե ուզում եք հասնել ձեր նպատակներին, ապա ավելի լավ է պարզապես ասել սեփական ցանկությունների մասին:

Ջրհոս. Այսօր չափազանց երազկոտ եք եւ շրջապատի ազդեցությանը ենթարկվող: Պատրանքներն ու երազանքները այսօր ձեզ կուղեկցեն ամբողջ օրվա ընթացքում: Կարեւոր որոշումներ մի կայացրեք այսօր: Այսօր կայացրած որոշումները կտրված են իրականությունից եւ սխալ: Նաեւ մի գնացեք չարդարացված փոխզիջումների: Ցանկալի չէ նաեւ սիրելի անձնավորության հետ հարաբերությունների պարզումը:

Ձկներ. Այսօր շփումներում պետք է պահպանեք այն սահմանը, որի հատումը կհանգեցնի բախումների: Ավելի շատ եղեք լսողի, քան խոսողի դերում: Հնարավոր են փոփոխություններ մասնագիտական գործունեության ոլորտում: Եթե կարողանաք ժամանակին կողմնորոշվել, ապա հուսալի տեղ կգրավեք արեւի տակ: