«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեկ ամիս հետո կլրանա Մարտի 1-ի ոճրագործության 10-րդ տարելիցը: 2008 թվականի այդ օրը սպանվեցին Գոռ Քլոյանը, Դավիթ Պետրոսյանը, Տիգրան Աբգարյանը, Զաքար Հովհաննիսյանը, Տիգրան Խաչատրյանը, Արմեն Ֆարմանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Համլետ Թադեւոսյանը, Գրիգոր Գեւորգյանը, Սամվել Հարությունյանը. 10 կյանք, որ կանգ առավ 10 տարի առաջ:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գոռ Քլոյանի հոր՝ Սարգիս Քլոյանը տեղեկացրել է, որ Գոռի երկու որդիները եւ կինը արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում