«Լեսթերի» կիսապաշտան Ռիյադ Մահրեզը բաց կթողնի «Էվերթոնի» հետ հանդիպումը:
«Daily Telegraph»-ը հայտնում է, որ ալժիրցին չի մարզվել «աղվեսների» հետ «Էվերթոնի» հետ խաղից առաջ: Այսպես ֆուտբոլիստը ցանկանում է ակումբին համոզել, որպեսզի վերջնականապես իրականացնի իր տրանսֆերը դեպի «Մանչեսթեր Սիթի»:
Նշվում է, որ «Լեսթերը» չի պատրաստվում հրաժարվել Մահրեզի ծառայություններից 102 մլն եվրոյից պակաս գումարով:
Եթե տեղափոխությունն իրականանա, ապա ԱՊԼ-ի պատմության մեջ կդառնա ամենաթանկը: