ԱՄՆ պետդեպարտամենտի շուրջ մեծ սկանդալ է առաջացել: Լրագրողները հայտնել են այն մասին, որ մի շարք ամերիկացի դիվանագետներ դիմել են մարմնավաճառների ծառայությանը: Ընդ որում նրանց ղեկավարությունը իմացել է այդ մասին, սակայն ոչ մի գործողություններ չի ձեռնարկել:

Կասկածյալների թվում նշվում է Բելգիայում ԱՄՆ դեսպան Հովարդ Գութմանը: Ինչպես գրում է The New York Times դիվանագետը օգտվել է մարմնավաճառների, այդ թվում նաև դեռահասների ծառայությունից:

Մարմնավաճառներից օգտվել են անգամ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիարի Քլինթոնի թիկնապահները: Պարբերականի տվյալներով նրանք օգտվել են մարմնավաճառների ծառայություններից օտար երկրներ մասնավորապես Ռուսաստան և Կոլումբիա այցերի ժամանակ:

Լրագրողները նշում են, որ Քլինթոնը իմացել է իր ենթակաների գործողությունների մասին, սակայն գերադասել է չհրապարակել այդ լուրերը:

Ընդ որում նույն սկանդալի մեջ հայտնվել են նաև Օբամայի թիկնապահները: Անցած տարվա ապրիլին մեծ սկանդալ առաջացավ այդ նույն Կոլումիբիայում:

Այդ ժամանակ Ամերիկայի գաղտնի ծառայությունների գործակալներին բռնացրել էին գիշերյաին թիթեռնիկների հետ: Ընդ որում հենց վերջիններս հայտնել էին այդ մասին, երբ իրենց հաճախորդները հրաժարվել էին ամբողջությամբ վճարել գումարը: Արդյունքում մի քանի աշխատակիցներ հեռացվեցին աշխատանքից: