Խոյ. Այսօր ստիպված կլինեք զբաղվել կուտակված այն գործերով, որոնք դուք միշտ հետաձգել եք: Հաճախ են կոնֆլիկտներ ծագում ազգակաների հետ: Այսօր նաև դժվարությամբ կդիմակայեք գայթակղություններին, ինչի հետևանքով էլ անհետևողական քայլերի կդիմեք:
Ցուլ. Օրվա էմոցիոնալ ֆոնն անկայուն է: Ձեր մտերիմների գործողությունները ձեզ հիասթափեցնում են: Ցանկալի է կենտրոնանալ իրոք’ կարևոր գործի վրա, այդ կերպ դուք գոնե կկարողանաք մոռանալ տհաճ մանրուքները:
Երկվորյակներ. Օրը բարենպաստ է՝ նախկինում սկսած գործերն ավարտին հասցնելու համար: Խուսափեք անտեղի շտապողականությունից, կարելի է առաջ գնալ ձեզ համար հարմարավետ տեմպով: Ռոմանտիկ հարաբերությունների առումով օրը չեզոք է և չի խոստանում ոչ’ հաճելի անակնկալներ, ոչ էլ խնդիրներ է առաջ բերում:
Խեցգետին. Աշխատեք որքան հնարավոր է շուտ ավարտին հասցնել սկսած գործերը: Տարեց ազգականների հետ համբերատար եղեք, հաճախ ինքներդ ձեզ հիշեցրեք այն մասին, որ միջամտելով ձեր կյանքին, նրանք առաջնորդվում են բարի մղումներով: Նոր հարաբերությունները ձեզ համար դրական լիցքերի աղբյուր կդառնան:
Առյուծ. Այսօր դուք դժվար թե զսպեք ձեր ցանկությունները, քանի որ դրանք շատ ուժեղ են: Օրը հարմար է ուղևորությունների և ոչ մեծ գնումների համար: Դուք մեծ բավականություն կստանաք աշխարհիկ միջոցառումների այցելելուց: Կարելի է նոր ծանոթություններ հաստատել, սակայն դրանք որևէ լուրջ շարունակություն չեն ունենա:
Կույս. Օրը ձեզ համար բազմաթիվ հաճելի անակնկալներ է պատրաստել: Դուք հնարավորություն կունենաք կյանքի կոչել վաղուց ծրագրած մտահղացումներ: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր երբևէ ձեր կյանքում կարևոր դեր են խաղացել: Տնային գործերը հոգնեցնում են սովորականից ավելի: Խոշոր գնումները ցանկալի չեն:
Կշեռք. Բարդ օր է շփումների առումով, քանի որ ձեզ հաճախ սխալ են հասկանում: Կոնֆլիկտներն ու վեճերը ծագում են ամեն մի մանրուքից: Օրվա դրական կողմերից կլինի ինչ-որ ստեղծագործական մտահղացումների իրականացման հնարավորությունը: Վաղեմի հոբին կարող է ձեզ համար եկամուտների նոր աղբյուր դառնալ:
Կարիճ. Այսօր դուք դժվար թե դժգոհեք կենսական եռանդի պակասից: Օրվա ընթացքում այնքան բան կհասցնեք անել, այդ թվում և՝ բարդ գործեր, որ ինքներդ էլ կզարմանաք ձեր հաջողությունների վրա: Վատ օր չէ կոմերցիոն գործունեության համար: Ներդրումներ կարելի է անել միայն սեփական բիզնեսի մեջ:
Աղեղնավոր. Չարժե օրն անցկացնել տանը նստած. այսօր առավել հարմար պահն է աշխարհիկ միջոցառումների այցելելու, հաճելի մարդկանց հետ շփվելու համար: Հնարավոր են անսպասելի ուշադրության նշաններ, հաճելի նվերներ: Չի բացառված անգամ, որ սիրո խոստովանություններ լսեք: Լավ օր է ընտանիքի անդամների շրջապատում հանգստանալու համար:
Այծեղջյուր.Այսօր դուք ասում եք այն ամենը, ինչ մտածում եք: Ցանկություն կառաջանա ինչ-որ խոշոր ձեռքբերումներ անելու: Եթե հանկարծ որոշեք հեռավոր վայրեր մեկնել, ապա հիշեք, որ ուղևորության նախապատրաստությունը ամենալուրջ վերաբերմունք է պահանջում:
Ջրհոս.Չնայած այն բանին, որ օրվա առաջին կեսը լի է անախորժություններով ու թյուրիմածություններով, այնուամենայնիվ դուք կպահպանեք ձեր հանգիստ հոգեվիճակը: Օրվա երկրորդ կեսը հարմար է շփումների համար. արժե ձեր մասին հիշեցնել այն մարդկանց, ովքեր կարող են գործնական օգնություն ցուցաբերել:
Ձկներ. Ամենահաճելի օրերից չէ, սակայն շատ բան կախված է հենց’ ձեզանից: Բացասական միտումների ազդեցությանը հակադրեք կամք, վեհանձնություն և սթափ միտք, ու շատ բան դրական ընթացք կստանա: Հնարավոր է, որ աջակցություն ստանաք այնպիսի մարդկանցից, ում կենսափորձով ու խելամտությամբ դուք միշտ հիացել եք: