Խոյ. Կարիք չկա բացախոսության, նույնիսկ հարազատների հետ, քանիոր այն ամենը ինչ այսօր դուք կխոսեք, կարճ ժամանակ անց ձեր դեմ դուրս կգա: Խուսափեք գործընկեր որպես ձեր գործերում ներառել այն մարդկանց, որոնց հանդեպ միայն համակրանք չէ, որ զգում եք: Այս դեպքումդուք այլեւս չեք լինի օնյեկտիվ եւ կշեղվեք նախապես գծված ուղուց:

Ցուլ. Զգացմունքները, որոնք դուք զգում եք, կօգնեն, որպեսզի այսօր դուք ցուցաբերեք ստեղծարարություն: Օրն օգտագործեք եւ աշխատեք ջանասիրաբար հանուն ձեր շահերի: Հնարավոր է ղեկավարության հետ քննարկեք ձեր լիազորություններին եւ կարիերային առնչվող նյութական հարցեր:

Երկվորյակ. Այսօր կարեւոր գործերով զբաղվելու կարիք չկա: Խոստումներ շռայլելուց զերծ մնացեք, հատկապես գործընկերներին: Վարկեր վերցնելը այս փուլում ձեռնտու չէ: Մի անտեսեք ավելի փորձառու մարդկանց խորհուրդները:

Խեցգետին. Այսօր դուք պարզապես պարտավոր եք ձեզ ցուցաբերել լավագույն կողմերով: Մի պնդեք ձեր կարծիքը, սակայն եւ մի թույլ տվեք, որ ձեզ իշխեն: Զգույշ եղեք, որպեսզի անձնականն ու գործնականը չխառնեք իրար: Ուշադիր եղեք տրանսպորտի ղեկին գտնվելիս:

Առյուծ. Մի անռրաբեռնեք ձեզ տարատեսակ խնդիրներով: Հատկապես խուսափեք այլոց խնդիրները շալակելուց: Հնարավոր է հետաքրքիր գործնական առաջարկներ ստանաք հին ծանոթներից: Վերջնական որոշում, սակայն դեռեւս մի կայացրեք, եւ ուսումնասիրեցեք բոլոր կողմերից: Երեկոյան կարող եք ընկերների հետ շփվել, այցելել զվարճավայրեր:

Կույս. Էներգիայի աննախադեպ ներհոսք կզգաք: Ձեզ պատրաստ կզգաք սարեր շուռ տալու: Մի փոքր դիմացկունություն եւ նպատակասլացություն եւ ամեն բան ձեր մոտ կստացվի: Այսօր մանրուքների մեջ ընկնելը միայն կվնասի ձեզ: Բանակցությունները, պայմանագրերը եւ կարեւոր փաստաթղթերի ստորագրումը կանցնեն ամենաբարձր մակարդակով: Սիրային ճակատում ամեն բան լուռ է:Մի տրտմեք, շուտով ամեն բան կփոխվի նաեւ այս ճակատում:

Կշեռք. Օրը կանցնի արագ ռիթմիկայով եւչեք էլ զգա, թե ինչպես գործերին տրված, այն կերեկոյանա: Այսօր քրտնաջան աշխատելու օր է: Եթե ինչ որ բան չի ստացվի, միփորձեք սեփական գլխից վերեւ թռչելու: Ուշադիր եղեք ձեր սիրելի մարդկանց հանդեպ:

Կարիճ. Այս ժամանակահատվածը հարմար է արտադրական խնդիրները մի կողմ դնելու եւ տնային գործերով զբաղվելու համար: Այսօր, ինչպես երբեք, ձեզ համար իրական կլինի` իմ տունն իմ ամրոցն է կարգախոսը: Եթե դեռ կյանքի ուղեկցի չեք հանդիպել, ապա չի բացառվում, որ այս փուլում կգտնեք նրան: Սակայն դրա համար պետք է լինեք շատ ուշադիր:

Աղեղնավոր. Այսօր դուք պետք է առավելագույնս կենտրոնացած լինեք: Թեեւ առաջացած հարցերը այնքան էլ կենսական կարեւորություն ներկայացնող չեն լինի, սակայն դրանց լուծման համար բավական շատ ժամանակ կծախսեք: Այնուամենայնիվ հիշեք, որ օգնություն պետք չէ ակնկալել եւ ամեն բան անելու եք ինքնուրույն:

Այծեղջյուր. Այսօր ձեզ պարզապես հակացուցված է ձեռքերը ծալած նստելը: Դուք այսօր կարող եք հաջողության հասնել ցանկացած բնագավառում: Հաճելի հանդիպումները կարող են անակնկալ կերպով գունավորել ձեր օրը: Խուսափեք շրջապատի մարդկանց հետ որեւէ առճակատումից:

Ջրհոս. Օրը ձեզ համար կլինի բավական հակասական: Մի կողմից դուք բավական ակտիվ կլինեք եւ կենսալից, եւ կկարողանաք լավ արդյունքների հասնել, մյուս կողմից էլ ստացվող առաջարկները կարող են այնքան գունեղ չլինեն, քան դուք էիք սպասում:

Ձկներ. Օրը ձեզ համար կլինի հանգիստ եւ հարթ: Դուք կարող եք այսօր թուլանալ եւ զբաղվել կազդուրիչ պրոցեդուրաներով: Կարիք չկա հավելյալ պատասխանատվություն ստանձնելու կամ հավելյալ պարտականություններ վերցնելու: Հատկապես ուշադիր եղեք ֆինանսական հարցերում: