Lifenews գործակալությունը կարողացել է ձեռք բերել հսկողության տեսախցիկների ձայնագրությունը, որտեղ պատկերված են «Բամօ» շինարարական կազմակերպության համասեփականատեր Հովիկ Մուրադյանի կյանքի վերջին րոպեները:

Անմիջապես դանակով հարվածը չի ցուցադրվում կադրի մեջ, սակայն ձայնագրության մեջ հստակ երևում է, թե ինչպես է ամբողջությամբ սև հագած մարդասպանը արագությամբ մոտենում Մուրադյանին` այդ ընթացքում գրպանից հանելով սառը զենքը:

Տեսախցիկների ձայնագրությունը օգնել է քննիչներին ենթադրելու, որ հանցագործությունը կրել է պատվիրված բնույթ:

«Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է մարդասպանը սպասում իր զոհին և հստակ իմացել է, թե որ ժամին է Մուրադյանը մոտենալու հյուրանոցին»,- այս մասին գործակալությանը նշել է քննիչների մոտ կանգնած աղբյուրները և ավելացրել, որ ամենայն հավանականությամբ նրան հետապնդել են և այն կրել է լավ պլանավորված բնույթ:

Հինգ անգամ դանակով հարվածելով իր զոհին` մարդասպանը փախուստի է դիմել դեպքի վայրից: Հովիկ Մուրադյանը որոշ ժամանակ դեռևս կենդանի է եղել: Տեսագրության մեջ երևում է,թե ինչպես բիզնեսմենը հատակին գցելով թղթերը, վազում է հյուրանոցի մուտքի մոտ: Մի պահ կանգ առնելով նա զարմացած նայում է վերնաշապիկի վրա արյան հետքերը: Այնուհետև Հովիկ Մուրադյանի ոտքերը ծալվում են և հյուրանոցի աշխատակիցը նրան նստեցնում է հյուրանոցի մուտքի մոտ նստարանին:

Մուրադյանը մահանում է հաշված րոպեների ընթացքում մինչ շտապ օգնության ժամանումը: Դատելով այդ ամենից` մարդասպանը լավ է իմացել իր գործը, քանի որ հարվածները լավ հաշվարկված են եղել և միտված են եղել վնասել լյարդը:

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել Մոսկվայի Նովինսկոյ փողոցի Lotte Plaza հյուանոցի մոտ: 

Տեսանյութը Սիրակ Օհանյանի youtube-ի էջից