Խոյ. Օրը հարմար է նոր երկարաժամկետ նախագծեր սկսելու համար: Դուք կկարողանաք դյուրությամբ պայմանավորվածություններ ձեռք բերել, արդյունավետ բանակցություններ վարել: Կարող եք նաեւ խոսել այն մարդկանց հետ, որոնցից ինչ որ ակնկալիքներ ունեք: Սիրային ճակատում հնարավոր են անակնկալ զարգացումներ:
Ցուլ. Այսօր անհասկանալի համառություն կցուցաբերեք, որպիսին չեք ցուցաբերել երբեք: Նույնիսկ եթե ակնհայտ սխալ եք, կշարունակեք պնդել ձերը: Դա դուր չի գալիս այն մարդկանց, ովքեր աշպատում են ձեր հետ: Հենց ձեր համառությունն էլ կդառնա պատճառ այսօրվա ձեր բախումների: Եղեք ավելի զիջող եւ շրջահայաց:
Երկվորյակ.Այսօր ձեզ սպասում են շատ գործեր եւ դուք կկարողանաք օրվա ընթացքում նախատեսված բոլոր անելիքները հասցնել ժամանակին: Փորձեք ամեն ինչին վերաբերվել պատասխանատվությամբ: Լավ ժամանակ է նոր ռոմանտիկ հրապուրանքների համար:
Խեցգետին. Այսօր ձեր գործնական հատկությունները կարող են ձեր առաջխաղացման համար նախապայման դառնալ: Միայն թե զգուշավորությամբ մոտեցեք այն բոլոր հարցերին, որոնցից դուք այնքան էլ լավ գլուխ չեք հանում: Զերծ մնացեք ամեն տեսակի բացասական էմոցիաներից: Տաք գլխով ցանկացած ասված խոսք այսօր դուրս կգա ձեր դեմ:
Առյուծ. Այս փուլում դուք հնարավոր է օգնության կարիք ունենաք: Հենց ընկերներն ու հարազատներն են, որ այսօր օգնության կհասնեն ձեզ եւ կօգնեն դուրս գալ բարդ իրավիճակներից: Խուսափեք սիրելիի հետ հարաբերություններ պարզելուց:
Կույս. Այսօր շրջադարձային իրադարձություններ տեղի չեն ունենա ձեր կյանքում: Առօրեական գործերը առանձնապես շատ ժամանակ չի խլի ձեզանից: Այսօր կարող եք նույնիսկ բարի գործեր կատարել: Այսօր կարեւոր է սեփական առողջությանն ուշադրություն դարձնելը:
Կշեռք. Նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցրեք, եթե ցանկանում եք, որ ինչ որ բան ստացվի այսօր ձեր կյանքում: Ձեռքերը ծալած նստելիս ոչինչ չի լինի:Աշխատեք չվիրավորել հարազատներին, քանի որ այսօրվա առաջացած խնդիրները կշարունակվեն երկար:
Կարիճ. Այսօր սիրային հարցերում որոշ խնդիրներ կունենաք: Դժվարությամբ լեզու կգտնեք ոչ միայն սիրելիի, այնպես էլ նույնիսկ ընտանիքի անդամների հետ: Վատ տրամադրությունը կնպաստի, որպեսզի ամեն հարցում կոնֆլիկտ սարքեք: Խուսափեք բախումներից:
Աղեղնավոր. Այս փուլում կկարողանաք կենտրոնանալ եւ զբաղվել պլանավորած նոր եւ լուրջ գործերով: Այս օրը ավելի հարմար է կարեւոր նախագծերի նախապատրաստական աշխատանքներն իրականացնելու համար: Կարող եք լուրջ գործեր պլանավորել: Ընտանիքում ամեն բան ընթանում է բնականոն հունով:
Այծեղջյուր. Այսօր աշխատավայրում հնարավոր է բազմաթիվ խնդիրներ առաջանան: Հնարավոր է տհաճ միջադեպերի մեջ ներքաշվեք: Փորձեք մնալ անաչառ եւ ոչ մեկի կողմը չանցնել: Հակառակ պարագայում հնարավոր է որ ղեկավարության զայրույթը հարուցեք:
Ջրհոս. Ձեր բոլոր մտքերը սիրելիի հետ հարաբերությունների մասին են: Ինչ որ բանից դժգոհ կմնաք, սակայն չեք շտապի այդ մասին արտահայտվել: Այսօր դուք հակված եք ամեն բան չափազանցնելու, փաստերը խեղաթկուրելու, ուստի եւ լավ կլինի լուրջ գործեր չձեռնարկեք:
Ձկներ. Այսօր դուք անհարմար կզգաք հանդես գալ նորարարություններով: Նույնիսկ այն գաղափարները, որոնք առաջին հայացքից անիրական կարող են թվալ, շուտով կստանան ամուր հիմք: Ուշադիր եղեք մեքենայի ղեկին գտնված ժամանակ: Եթե հնարավոր է այսօր երթեւեկեք հանրային տրանսպորտով: