Փետրվարի 10-ին, ժամը 22:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 44 շենքի վերելակի հորանը քաղաքացի է ընկել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Փրկարարները 1986 թ. ծնված Լ. Խ.-ին դուրս են բերել հորանից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: