«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Նյուքասլից» կրած պարտությունը, ինչպես նաեւ պատմել է, թե ինչու է 65-րդ րոպեին փոխարինել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբային:
«Մրցակիցը պայքարում էր գազանի պես: Հուսով եմ, նրանք ասածս կընդունեն որպես հաճոյախուսություն: Ֆուտբոլի Աստվածներն այսօր «Նյուքսալի» կողմն էինք: Մրցակիցը դաշտում ներդրեց բոլոր ուժերը եւ մի բան էլ ավելի: Մենք սխալներ թույլ տվեցինք պաշտպանությունում, իսկ մրցակիցը պատրաստ էր դաշտում իր կյանքը տալ սեփական դարպասն անառիկ պահելու համար:
Ինչ վերաբերում է Պոգբայի փոխարինմանը, ապա նա վնասվածք չուներ: Փոխարինելով նրան՝ ես ցանկանում էի բարելավել մեր խաղը միջին գծում, քանի որ «Նյուքասլը» պաշտպանվում էր մեծ ուժերով: Ինձ անհրաժեշտ էր խաղի մեջ մտցնել Մայքլ Կարիկի ազատությունը եւ ցանկանում էի, որ Ալեքսիս Սանչեսը ավելի մոտենա Լուկակուին եւ դառնա երկրորդ հարձակվողը»,- մարզիչի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:
Հիշեցնենք, որ Նյուքասլում կայացած խաղում երկրորդ տեղում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվել էր նվազագույն հաշվով եւ արդեն 16 միավոր է հետ առաջատար «Մանչեսթեր Սիթիից»: