Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մերձավորները հեռախոսազանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին` Սուրիկ Խաչատրյանի 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու համար: Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում.
««Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաեւ եղել են մի քանի հանդիպումեր Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել` սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես սյունեցիներին եւ հատկապես գորիսեցիներին»,- Aravot.am-ին ասաց Գորիսի նախկին քաղաքապետը` չմանրամասնելով թե հատկապես ում կողմից եւ ինչ տիպի սպառնալիքներ են հնչել»»,- մեջբերում է «Առավոտը»: