Խոյ. Այսօր գործնական հանդիպումները ժողովները, գրագրությունը եւ ուղեւորությունները կարող են նոր հորիզոններ բացել ձեր առաջ: Փորձեք չանհանգստանալ մանրուքների պատճառով:Ֆիզիկական պարապմունքները կամ մարզումը կարող են վերականգնել ձեր ուժերը, հոգեկան հանգստությունն ու կենսական տոնուսը: Կարող եք ապավինել հարազատների աջակցությանը:
Ցուլ. Առանձնահատուկ փոփոխությունների սպասելու կարիք չկա: Այսօր ավելի լավ է զբաղվեք ապագային միտված պլաններ կազմելով: Կարող եք ուժերը փորձել նոր գործեր ձեռնարկելով: Սիրելի անձնավորության հետ հարաբերությունները կկրեն հանգիստ բնույթ: Նոր ծանոթություններ չեն սպասվում:
Երկվորյակ. Բոլոր հարցերը փորձեք կարգավորել խաղաղ ճանապարհով: Դուք կկարողանաք համոզել ձեր ճշմարտացիության մեջ անհրաժեշտ մարդկանց, եթե նախապես պատրաստվեք սպասվող խոսակցությանը: Եթե կցանկանաք փոխել անձնական կյանքը, ապա դա արդեն աստիճանաբար: Կտրուկ փոփոխություններ խորհուրդ չի տրվում:
Խեցգետին. Դասավորեք ձեր աշխատասեղանը, թղթերը դասավորելով ըստ որոշակի կարգավորվածության եւ տրամաբանության: Նույն կերպ բաշխեք նաեւ աշխատաժամանակը:Այդ դեպքում կկարողանաք շատ գործեր իրականացնել համեմատաբար կարճ ժամանակամիջոցում: Հնարավոր է վիրավորվեք որեւէ հարազատ մարդուց: Ամեն դեպքում պահպանեք հավասարակշտությունը: Փորձեք ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին:
Առյուծ. Մասնագիտական հարցերը կստիպեն, որպեսզի գլխովին խրվեք գործերի մեջ: Եթե նոր առաջարկներ կստանաք, ապա նախքան պատասխանելը փորձեք գնահատել հնարավորություններն ու հեռանկարները: Հնարավոր է հաճելի հանդիպումներ հին ընկերների հետ, որոնցից մի մասը` նույնիսկ անակնկալ: Հնարավոր է նոր ռոմանտիկ հարաբերություններ սկսեք:
Կույս. Օրը կանցնի աննկատ, նույնիսկ չեք էլ նկատի, թե ինչպես մեկ ակնթարթում երեկոն վրա է հասնում: Այն գործերը, որոնք ձեզ հաճույթ չեն պատճառում, ավելի լավ է հետաձգել: Ստացած տեղեկատվությունը ստուգեք ինքնուրույն եւ մի հավատացեք բանավոր խոսքին: Սիրելիի հետ հարաբերություններում ցուցաբերեք նախաձեռնողականություն:
Կշեռք. Շատ բան կկարողանաք անել, եթե չափազանց շատ առաջադրանքներ չդնեք ձեր առաջ: Այսօր չի կարելի վիճել կամ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծել: Ավելի լավ է նոր ռոմանտիկ հարաբերությունների մասին մտածեք եւ փորձեք նոր ծանոթություններ հաստատել: Երեկոյան կարող եք լիցքաթափվել մարզասրահ այցելելով:
Կարիճ. Օգտակար կապեր կարող եք հաստատել եւ ընդարձակել գործունեության դաշտը: Հիշեք, որ սեփական պատասխանատվությունը այլոց վրա դնելու դեպքում կարող է ունենաք կորուստներ: Խուսափեք այնպիսի գործողություններից, որոնք կարող են ցավ պատճառել հարազատներին:
Աղեղնավոր. Գործնական առումով օրը բավական բարենպաստ է: Էմոցիաներին տրվելու եւ հապճեպ որոշումներ կայացնելու կարիք չկա ամենեւին: Գուցե ինչ որ մեկը ձեր օգնության կարիքն ունենա: Եթե հնարավորություն ունեք, անպայման օգնեք: Պատահական ծանոթների ընկերակցությունից զերծ մնացեք:
Այծեղջյուր. Օրը հարմար է ակտիվ գործողությունների, գործնականկապերն ընդլայնելու եւ նոր ծանոթությունների համար: Դուք կարող եք հետաքրքիր առաջարկներ ստանալ: Կկարողանաք լուծել որոշ բարդ հարցեր: Ընկերների եւ հարազատների հետ եղած հին վեճեր, հնարավոր է կարգավորվեն այսօր:
Ջրհոս. Աշխատավայրում հնարավոր է ի հայտ գան որոշ բարդություններ: Թեեւ գայթակղությունը մեծ է, սակայն մի քննադատեք ուրիշներին, քանի որ ինքներդ էլ անթերի չեք: Աշխատավայրում էլ փորձեք ավելի հավասարակշռված ու զուսպ լինել: Սիրելիներին ավելի շատ ժամանակ հատկացրեք, այլապես նրանք խորապես կարող են վիրավորվել:
Ձկներ. Հնարավոր է գործերում բարդություններ առաջ գան: Մի վեճեք, այնպես էլ դատարկ պատճառների պատչառով: Ղբաղվեք այն գործերով, որոնք ձեզանից լուրջ ջանքեր չեն պահանջի: Եղեք համբերատար: Այսօր կարեւոր է նաեւ սեփական առողջությամբ զբաղվելը: