«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է` համաշխարհային շուկայում էապես նվազել են կակաոյի գները, սակայն այդ ամենն իր արտացոլումը չի գտել Հայաստանում: Շոկոլադ ներկրող ընկերությունները համառորեն չեն պատրաստվում նվազեցնել սակագները:
Մինչդեռ, նկատենք, 2013-2015թթ., երբ համաշխարհային շուկայում դեֆիցիտի պատճառով բարձրացան կակաոյի գները` հասնելով մեկ տոննայի դիմաց 3500 դոլարի, Հայաստանում եւս գնաճ սկսվեց. շոկոլադ ներկրող ընկերություններն իրենց քայլը պատճառաբանում էին հումքի թանկացմամբ:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ այսօր շուկայում 1 տոննա կակաոն արժի 2076 դոլար: Իսկ տեղական արտադրողներից «Արկոլադ» ՓԲԸ տնօրեն Էմիլ Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց. «Այնպես չէ, որ ամեն բան միայն կակաոյի ցածր կամ բարձր գնով է պայմանավորված: Բազմաթիվ այլ գործոններ կան, որոնք եւս իրենց ազդեցությունն ունեն շոկոլադի գնի վրա. շաքարի, կաթի փոշու, կաթի գները եւս մեծ ազդեցություն ունեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում