Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները կարծես ստեղծված լինեն միմյանց համար:
Խոյ և Ձուկ: Խոյերը դինամիկ են, դաժան, մոտիվացված: Նրանք զգացմունքային են, բարդ ու ինտուիտիվ: Նրանք լրացնում են միմյանց. Ձկները հենարանի կարիք ունեն, իսկ Խոյերին զուգընկեր է հարկավոր, ով իրեն կհիշեցնի, որ երջանկությունը պարզ բաներում է:
Խոյերը Ձկներին կհիշեցնեն գործերի ու խնդիրների մասին, իսկ Ձկները զուգընկերոջը կօգնեն կանգ առնել, հանգստանալ, վայելել աշխարհի գեղեցկությունը:
Առյուծ և Կշեռք: Առյուծները շփվող են, վառ, գրավում են շատերի ուշադրությունը: Կշեռքներն ընկերասեր են, սիրում են շփվել: Կենդանակերպի այս երկու նշաններն իդեալական զույգ են: Նրանք կարող են անվերջ խոսել, քանի որ շատ ընդհանուր բաներ ունեն:
Առյուծը պաշտում է քաղաքավարի ու հմայիչ Կշեռքին, իսկ վերջինս հիանում է Առյուծի խարիզմով:
Կույս և Ջրհոս: Կույսերն ուշադիր են, աշխատասեր, իսկ Ջրհոսները՝ օրիգինալ ու միշտ զարգանում են: Նրանք միմյանց ոգեշնչում են տարբեր կերպ մտածել: Այս երկուսը հրաշալի գիտեն՝ ինչպես համագործակցել: Կենդանակերպի այս նշանները միմյանց հետ շատ լավ լեզու են գտնում, ինչը հնարավորություն է տալիս երկար ժամանակ միասին լինել:
Երկվորյակներ և Աղեղնավոր: Երկուսն էլ սիրում են ազատություն և արկածներ: Նրանք երբեք չեն ձանձրանում միասին: Նրանց հարաբերությունները վերածվում են հրաշալի ճանապարհորդության:
Նյութի աղբյուրը՝168.am