Երեկ ցերեկը պոռնոֆիլմերի հոսթինգներից մեկում հայտնվել են տեսահոլովակներ, որտեղ օլիգարխ Օլեգ Դերիպասկային (նրա հետ միասին նաև ՌԴ կառավարության փոխնախագահ Սերգեյ Պրիխոդկոյին) խայտառակած մարմնավաճառ Նաստյա Ռիբկան սեքսով է զբաղվում իր սեքս մարզիչ Ալեքս Լեսլիի (Ալեքսանդր Կիրիլով, որը որոշ տեղեկություններով, մինչև վերջերս «Սկոլկովո»-ի աշխատակից էր) հետ։

Տեսանյութը մեկ ժամից ավելին էր տևում։ Իսկ, ահա, երեկոյան Նաստյան ու Ալեքսը մեծ հարցազրույց են տվել Ալեքսեյ Նավալնու կայքին։ Կիրա Յարմիշը հարցազրույց է վերցրել Նաստյա Ռիբկայից ու նրա մարզիչից՝ Ալեքս Լեսլիից, ու պարզել է ռուս վերնախավի ներկայացուցիչների զվարճանքների, զբոսանավում նրանց հանգստի մանրամասները, նաև զրուցել Դերիպասկայի մասին չհրապարակված գրքերի առկայության, Սկոլկովոյի ու այն մասին, թե առհասարակ ինչու են սեքս որսորդուհիները հետաքրքրվել Նավալնիով։


Նյութի աղբյուրը` NEWS.am