Կարդում ենք եւ փորձում ենք հասկանալ՝ արդյոք ամեն ինչ ճիշտ է եւ որքանով է վերաբերում մեզ:
Ինչ է նշանակում խնայել ինքդ քեզ վրա
Կինը գալիս է խանութ կամ շուկա, սննդամթերք է գնում երեխաների, ամուսնու, շան, ծնողների համար, իսկ իր համար կամ փող չի մնում կամ էլ կինը որոշում է յոլա գնալ առանց այն ամենի, ինչ կուզեր գնել:
Ինքն իր վրա խնայելն այն է, երբ դուք փող ՉԵՔ ափսոսում երեխաների, ամուսնու վրա, բայց երբ ձեզ վրա ծախսելու հարց է առաջանում, ինքներդ ձեզ ասում եք. «Մեկ ուրիշ անգամ»: Եվ այդպես էլ անում եք…
Խնայողությունն այն է, երբ կինը ունի շամպուն, մի զուգագուլպա, մի զույգ կոշիկ սեզոնի համար, եւ երկու ներքնազգեստ` փոխնիփոխ հագնելու: Նույնիսկ եթե ուրիշ ինչ-որ բան էլ կա, հին է ու հնաոճ: Փոխարենը՝ երեխաները նորաոճ են հագնված: Երբ նայում եք ձեր ձմեռային կոշիկներին կամ ներքնազգեստին եւ հասկանում եք, որ պետք է փոխել, բայց ներքուստ որոշում եք կայացնում, որ «էսպես էլ կլինի, մի քիչ էլ կհագնեմ» եւ այլն:
Խնայողության հետ գործ ունեք, երբ զուգագուլպաները կարկատում եք կամ էլ ավելի վատ, «հատ գնացած» եք հագնում, երբ ներքնազգեստը երկար ժամանակ չի թարմացվում, երբ պահարանում ջինսեր են, մի քանի շապիկ, երեկոյան մի կիսաշրջազգեստ, երբ պետք է մազերի դիմակ գնել, նոր սեւաներկ, բայց ավելի կարեւոր ծախսեր են ի հայտ գալիս:
Երբ որոշում եք ձեզ համար որակյալ եւ թանկարժեք որեւէ բան գնել, բայց գնում եք խանութ, վերցնում եք իրը, պտտում եք ձեռքում եւ, ի վերջո, գնում եք ոչ այն, ինչ ուզում եք, այլ այն, ինչն անհամեմատ ավելի էժան է:
Երբ ձեր ներսում ասես երկու մարդ է ապրում. մեկը շատ է ուզում ձեռք բերել այդ իրը, իսկ երկրորդը ձեզ հուշում է, որ դա թանկ արժե, կարելի է վերցնել թեկուզ ավելի վատ, բայց ավելի էժան մի բան: Եվ փողը մնում է: Այ այստեղ կարեւոր է հարց տալ. ինչի՞ համար է մնում փողը: Ընտանիքի, երեխաների, ուրիշների համար…
Խնայողությունն այն է, երբ դուք փող ունեք, բայց ձեզ ոչնչով չեք ուրախացնում, ձեզ համար չեք գնում այն, ինչ դուր է եկել, ձեզ ամեն ինչում սահմանափակում եք, խանութում միայն նվազագույն քանակությամբ անհրաժեշտ իրեր եք գնում` այն, առանց որի չեք կարող յոլա գնալ:
Երբ դուք գորշ, չխնամված տեսք ունեք, եւ ձեր կյանքում առաջին տեղում է ով ասես, բայց ոչ դուք: Ցանկացած կին, որը խնայում է իր վրա, կհասկանա, թե ինչ եմ ասում, ավելի շուտ` կզգա: Այստեղ չկա նույնիսկ լրացուցիչ պարզաբանումների կարիք, թե որն է խելամիտ ծախսի եւ խնայողության միջեւ տարբերությունը: Խնայողությունն ինքնին ժամանակի հետ վերածվում է սովորության եւ պաթոլոգիայի, որը շատ դժվար է բուժվում: Այդ պատճառով ոչ մի փաստարկ այն մասին, թե անհրաժեշտ է սիրել ինքդ քեզ, արդյունք չի տալիս, մեխանիզմը միանում է եւ թույլ չի տալիս ոչ մի «ավելորդ» ծախս անել:
Ինչու ենք խնայում ինքներս մեզ վրա
Իր վրա խնայողության հետեւում թաքնված է մեծ վախ եւ մեղավորության զգացում: «Հիմա կծախսեմ, իսկ վաղվա փող չի մնա, եւ ես մերձավորների «դժբախտության», «կործանման» պատճառ կդառնամ»: Հասուն կինը կարող է պատասխանատվություն կրել իր գործողությունների համար: Այդպես սեփական կյանքը, սեփական գեղեցկությունը զոհաբերվում է հանուն շրջապատի «փրկության»:
Եվ հիշեք մի պարզ բան. մորից վերցնում են, իսկ ԿՆՈՋԸ ՏԱԼԻՍ ԵՆ: Հասուն կինը չի անհանգստանում փողի պատճառով, որովհետեւ իրեն չի ծանրաբեռնում այլ մարդկանց կյանքի համար «վերահսկողությամբ» եւ «պատասխանատվությամբ»: Նա չի տառապում ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ եւ Մեծամտությունից, իբր ինքն այս աշխարհ է եկել՝ ուրիշների կյանքի համար պատասխան տալու, նրանց փրկելու եւ երջանկացնելու: Եթե փող կա, ԿԻՆԸ դա հեշտորեն ծախսում է իր վրա, իսկ եթե ոչ, ապրումներ չի ունենում: Եթե ներշնչում եք, պիտի արտաշնչեք: Չի կարելի անընդհատ ներշնչել եւ խնայողություն անել արտաշնչելու վրա: