Եվրոպական Խորհրդարանում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շարք, որին մասնակցել են Եվրոպական Խորհրդարանի անդամներ, դիվանագետներ, Եվրոպական հասարակական կազմակերպությունների եւ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, միջազգային փորձագետներ, լրագրողներ:
Միջոցառումների շրջանակներում Եվրոպական Խորհրդարանի անդամները հանդես են եկել Սումգայիթի հայկական ջարդերը դատապարտող հայտարարությամբ եւ բազմաթիվ ներկաների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգել սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակը:
Ծավալվել են քննարկումներ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման, Արցախի ինքնորոշման իրավական եւ քաղաքական հիմքերի, ԵՄ-ի դերի ու նշանակության մասին: