Ազգային  Ժողովի այսօրվա նիստում  հիմնական զեկույցով հանդես եկավ Վերահսկիչ Պալատի (ՎՊ) նախագահ Իշխան Զաքարյանը, հայտարարելով, որ Երևանի քաղաքապետարանը  ընդունել և վերացնում է իրենց կողմից  հայտնաբերված խախտումները:  Միևնույն ժամանակ նա չբացահայտեց թե ի՞նչ  կարգի չարաշահումների մասին է խոսքը կամ ինչքա՞ն գումարներ են յուրացվել և վատնվել:  ՎՊ-ի նախագահը առաջարկեց  խախտումները չտեղափոխել  ֆինանսական դաշտ:

Ի.Զաքարյանի խոսքերով, նախորդ  տարվա  հաշվետվություններից  միայն մեկի դեպքում է  պահանջվել  համապատասխան նյութեր և դրանք վերաբերում էին  Արդարադատության նախարարության  քրեաիրավական բարեփոխումների  ԾԻԳ-ի  նյութերին, որոնց,  սակայն,  նա  լիովին  չանդրադարձավ:

Հիմնական ելույթից հետո նա նաև անդրադարձավ ոլորտներին առանձին ուսումնասիրության արդյունքներով: