Կարծիք կա, որ մարմնի ջերմաստիճանը ցույց է տալիս՝ ինչպես է աշխատում վահանաձև գեղձը: Ognov.ru-ի հաղորդմամբ՝ վահանաձև գեղձի առողջությունը ստուգելու համար մարմնի ջերմաստիճանը հարկավոր է չափել առավոտյան արթնանալուց հետո, առանց մահճակալից վեր կենալու:
Ջերմաչափը պատրաստեք քնելուց առաջ: Սնդիկի սյունը չպետք է բարձր լինի 35 աստիճանից:
Արթնանալուց անմիջապես հետո ջերմաչափը դրեք անութափոսի մեջ: Թողեք 10 րոպե:
Առավոտյան նորմալ ջերմաստիճանը 36,5-36,8 С° է: Ճշգրիտ արդյունքի համար հարկավոր է նվազագույնը երեք օր շարունակ չափել ջերմությունը:
Ինչպես մեկնաբանել արդյունքները
Եթե ջերմությունը 36,5-36,8 С° է, վահանաձև գեղձն առողջ է:
Եթե մարմնի ջերմաստիճանն առավոտյան ցածր է 36.5 С°-ից, մեծ է հավանականությունը, որ խնդիրներ ունեք վահանաձև գեղձի հետ: Խոսքը, մասնավորապես, հիպոթիրեոզի մասին է: Այս դեպքում վահանաձև գեղձը բավարար ակտիվությամբ չի աշխատում: Նկատվում են քրոնիկ հոգնածություն, դեպրեսիա, մրսկանություն, հիշողության և կենտրոնանալու հետ կապված խնդիրներ: Առավել բարդ դեպքերում կարող է նկատվել նաև մազաթափություն: Վահանաձև գեղձի առողջությունը ստուգելու համար դիմեք մասնագետի օգնությանը:
Եթե առավոտյան մարմնի ջերմաստիճանը բարձր է 36.8 С°-ից, մեծ է հավանականությունը, որ առկա է հիպերթիրեոզ: Այս դեպքում վահանաձև գեղձը նորմայից ակտիվ է: Ամենայն հավանականությամբ, օրգանիզմում լուրջ բորբոքային պրոցես է զարգացել:
Հիշեք, որ սա չի կարող փոխարինել բժշկական զննությանը: Շեղումներ նկատելու դեպքում դիմեք էնդոկրինոլոգի օգնությանը:
ՆյութԻ աղբյուրը՝ 168.am