Խոյ. Այսօր ձեր օրգանիզմը թուլացած է, ուստի հանգստացեք եւ ուժերը վերականգնեք: Եթե կա հնարավորություն, ապա խուսափեք չափազանց ծանրաբեռնվելուց: Այսօր խորհուրդ է տրվում խմել վիտամինային հավելումներ, դուրս գալ մաքուր օդում զբոսանքի: Խորհուրդ չի տրվում սպիրտային խմիչքներ օգտագործել:
Ցուլ. Վերջին շրջանում դուք աշխատում եք անխնա կերպով: Այսօր արդեն կզգաք գերհոգնածություն, որը կարող է նույնիսկ արտահայտվել ֆիզիկական տկարությամբ: Մեկուսացեք ողջ աշխարհից եւ զբաղվեք միայն ինքներդ ձեզանով: Այսօր խորհուրդ է տրվում ուտել միայն մրգեր եւ բանջարեղեն:
Երկվորյակ. Այսօր դուք հակված եք մի ծայրահեղությունից մյուսը նետվելու: Եռանդուն կերպով կզբաղվեք ստեղծագործական մտածողություն պահանջող գործերով: Եթե անզգուշություն ցուցաբերեք, ապա կկորցնեք ամեն ինչ: Օրը բարենպաստ է սիրային հարցերով զբաղվելու համար:
Խեցգետին. Հետաձգեք բոլոր այն գործերը, որոնք իրենցից մեծ բարդություն են ներկայացնում: Օրը հարմար է կարճատեւ ուղեւորությունների մեկնելու համար: Կարող եք զբաղվել սպորտով, եւ մարմնակրթական վարժություններով: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, նոր ծանոթություններ:
Առյուծ. Աշխատավայրում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Որքան շատ հանդիպումներ եւ շփումներ ունենաք այսօր, այնքան ավելի հեշտ առաջ կընթանան գործերը: Ցանկալի չեն անձնական ապրումներն ի ցույց դնելը: Երեկոն անցկացրեք հարազատների շրջանում:
Կույս. Այսօր դուք ձեր ակտիվության զենիթում եք: Շատ բան այսօր կստացվի ձեր պլանավորածից: Դա ձեզ ավելի ուժ կհաղորդի: Սիրելիի հետ հարաբերություններն ընթանում են ներդաշնակորեն, ինչը եւս ձեզ նոր եռանդ կհաղորդի:
Կշեռք. Նոր գործեր մի ձեռնարկեք եւ ավելի լավ է ավարտին հասցրեք արդեն ընթացքի մեջ եղածները: Հնարավորության դեպքում որեւէ մեկին որեւէ բան մի խոստացեք, ոչ էլ նոր պարտականություններ ստանձնեք: Օրն ընդհանուր առմամբ վատ չի ընթանում եւ երեկոյան դուք գոհունակությամբ կարձանագրեք, որ բավականին լավ արդյունքների եք հասել:
Կարիճ. Դրական փոփոխությունների ժամանակաշրջան է սկսվում ձեր կյանքում, որը կարող է վերաբերել ինչպես գործանական, այնպես էլ անձնական հարաբերություններին: Լիովին հնարավոր է, որ հետաքրքիր մարդկանց հետ հանդիպեք, նոր կարեւոր մարդկանց հետ ծանոթանաք: Երեկոնա անցկացրեք հարազատ մարդկանց շրջապատում:
Աղեղնավոր. Նույնիսկ եթե օրը լինի չափազանց փոփոխական, պահպանեցեք հավասարակշռությունը: Օրվա ընթացքում ձեր տրամադրությունը կարող է մի քանի անգամ փոխվել: Օրը լիովին հարմար է նոր ծանոթությունների եւ ռոմանտիկ հրապուրանքների համար: Եթե ինչ որ բան եք ուզում փոխել անձնական կյանքում, ժամանակ մի կորցրեք:
Այծեղջյուր. Դրական փոփոխություններ են սպասվում անձնական կյանքում: Հիշեք, որ ամեն ինչ այսօր ձեր ձեռքում է: Այն ինչ վերաբերում է սիրային հարաբերություններին, նախաձեռնողականություն ցուցաբերեք: Բարի գործերը աննկատ չեն մնա եւ շուտով դուք պարգեւատրում կստանաք:
Ջրհոս. Եղեք անկեղծ եւ բաց մարդկանց հետ շփումներում: Հատկապես անկեղծ եղեք այն մարդկանց հետ, որոնք թանկ են ձեզ համար: Ցանկացած կեղծիք եւ սուտ կարող է ճակատագրական լինել, գոնե տեսանելի ապագայի համար: Մի պլանավորեք այնպիսի գործեր, որոնք էմոցիոնալ եւ ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ենթադրում:
Ձկներ. Օրը կլինի ծանրաբեռնված տարբեր գործերով ու հանդիպումներով: Կկարողանաք հասցնել օրվա բոլոր գործերը: Այսօր ուշադիր եղեք հատկապես ֆինանսական հարցերին: Մինչ աշխատավարձը, ցանկալի է կրճատել ծախսերը: