«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գագիկ Հարությունյանի Բարձարգույն դատական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո կուլիսային հետաքրքիր զարգացումներ են ընթանում Սահմանադրական դատարանի ապագա նախագահի ընտրության/նշանակման շուրջ:
Հիշեցնենք, ՍԴ նախագահի պաշտոնին հավակնում է ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, որն օրերս ԱԺ-ի կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ:
Ըստ մեզ հասած տեղեկությունների, Հրայր Թովմասյանը ոչ միայն ցանկանում է ՍԴ նախագահ նշանակվել, այլեւ խորհրդարանական համակարգին անցնելու վերջին ամսում, երբ դեռ գործում են 2005 թվականին ընդունված Սամանադրության իրավակարգավորումները, հավերժացնել իրեն այդ պաշտոնում:
Բանն այն է, որ 2015 թվականին ընդունված Սահմանադրության 166-րդ հոդված 2-րդ ենթակետում նշվում է, որ՝ «Սահմանադրական դատարանն իր կազմից` վեց տարի ժամկետով, ընտրում է Սահմանադրական դատարանի նախագահ եւ փոխնախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի»:
Մինչ այդ գործող Սահմանադրությամբ նախատեսվում էր, որ ՍԴ նախագահը պաշտոնավարում է ցմահ:
Ի՞նչ է հիմա անելու Հրայր Թովմասյանը՝ ՍԴ ցմահ նախագահ դառնալու համար, պարզել է «Հայկական ժամանակ»-ի լրագրող Արշալույս Մղդեսյանը՝ իրազեկ աղբյուրից: Ի դեպ, սահմանադրական դատարանում այս հարցի շուրջ արդեն կուլիսային պատերազմներ են ընթանում: ՍԴ դատավորները խիստ դժգոհ են Հրայր Թովմասյանի ամբիցիաներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում